Ավետում
Monday, April 7, 2025
Ավետում (հուն․՝ Εὐαγγελισμός [τῆς Θεοτόκου]; լատին․՝ Annuntiatio), ավետարանական պատմություն այն մասին, որ Մարիամ Աստվածածնի մոտ է գալիս Աստծու կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակը և ավետում, որ նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մարդկության փրկիչը։ Ավետում է կոչվում նաև այս լուրին նվիրված քրիստոնեական տոնը։ Իրողությունը ավետում է կոչվում, որովհետև ավետել նշանակում է ուրախ լուր հայտնել։
Ավետումը Հայ Առաքելական Եկեղեցու անշարժ տոներից է. այն միշտ տոնվում է ապրիլի 7-ին։
Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն։ Խորհրդանիշը բրաբիոն ծաղիկն է։ Այդ օրը նշում են Հիսուս Քրիստոսի մկրտության տոն