Աստուծոյ օգնութիւնը ուշանում է
Monday, August 2, 2021Աստուծոյ օգնութիւնը ուշանում է։ Դաւիթը յոյսը դրել է Աստուծոյ ողորմութեան վերայ։ Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
1 Ով Տէր, մինչեւ ե՞րբ կ՛մոռնաս ինձ իսպառ. Մինչեւ ե՞րբ կ՛թագցնես քո երեսն ինձանից։
2 Մինչեւ ե՞րբ պիտի հոգս անեմ իմ անձումը, եւ տրտմութիւն ունենամ օրերով իմ սրտումը. Մինչեւ ե՞րբ պիտի իմ վերայ բարձրանայ իմ թշնամին։
3 Նայիր, պատասխան տուր ինձ, ով Տէր՝ իմ Աստուած. լուսաւորիր իմ աչքերը, որ մահի մէջ չ՛ննջեմ.
4 Որ իմ թշնամին չ՛ասէ թէ Ես յաղթեցի նորան. Եւ իմ նեղացնողները չ՛ցնծան, որ տեղիցս շարժուեցայ։
5 Բայց ես քո ողորմութեանն եմ յուսացած. Թող իմ սիրտը ցնծայ քո փրկութիւնովը. Թող ես Տիրոջն երգեմ, որ բարի արաւ ինձ