Աստուծոյ փառքը փոթորկի մէջ։ Դաւիթի Սաղմոս։
Friday, November 12, 2021Աստուծոյ փառքը փոթորկի մէջ։ Դաւիթի Սաղմոս։
1 Տուէք Տիրոջը, ով Աստուծոյ որդիք, տուէք Տիրոջը փառք եւ զօրութիւն։
2 Տուէք Տիրոջը իր անունի փառքը. Երկրպագութիւն տուէք Տիրոջը սրբութեան զարդարանքով։
3 Տիրոջ ձայնը ջրերի վերայ է. փառաց Աստուածը որոտում է. Տէրը շատ ջրերի վերայ է։
4 Տիրոջ ձայնը զօրութիւնով է. Տիրոջ ձայնը մեծ վեհափառութիւնով է։
5 Տիրոջ ձայնը փշրում է մայրերը, եւ Տէրը փշրում է Լիբանանի մայրերը։
6 Եւ նորանց վեր վեր է վազել տալիս հորթերի նման, Լիբանանին եւ Սարիօնին ինչպէս գոմէշի հորթ։
7 Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
8 Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տէրը դողացնում է Կադէս անապատը։
9 Տիրոջ ձայնը եղնիկներին ծնել է տալիս եւ ծմակները մերկացնում. Եւ իր տաճարումն ամեն մէկը փառք է ասում նորան։
10 Տէրը նստում է ջրհեղեղի վերայ. Եւ Տէրը թաագւոր կ՛նստի յաւիտեան։
11 Տէրը զօրութիւն կ՛տայ իր ժողովրդին. Տէրը կ՛օրհնէ իր ժողովուրդը խաղաղութիւնով։