Այս տվյալները գրանցվել են այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներում շարունակվում է վերաբացման գործընթացը, որի ընթացքում վերացվում կամ մեղամացվում են սահմանափակումները:
Որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ վիրուսի տարածումը կարող է հանգեցնել երկրների մասնակի վերափակման մոտակա ամիսների կամ 2021 թվականի ընթացքում:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 25-ական տոկոսը բաժին է հասնում Հյուսիսային Ամերիկային, Լատինական Ամերիկային և Եվրոպային առանձին-առանձին: Մինչդեռ Ասիայում և Մերձավոր Արևելքում են գտնվում գրանցված հիվանդների համապատասխանաբար 11 և 9 տոկոսները, նշում է Reuters գործակալությունը:
Այդ նույն ընթացքում ընդհանուր մահերի թիվն անցավ կես միլիոնը: Դա մոտավրապես նույն թիվն է, ինչ գրանցվում է ամեն տարի գրիպի մահացությունների արդյունքում:
Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Վուհանում հունվարի 10-ին: Այդ ժամանակ այն դեռևս չուներ տարածում ԱՄՆ-ում ու Երվրոպայում: Այսօր այն տարածված է գրեթե ամենուրեք՝ արձանագրելով վարակի երկրորդ շրջանը:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցավ 2.5 միլիոնի շեմը: Դրա մասին տեղեկացնում է Ջոն Հոպկինսի համալսարանի կորոնավիրուսային կենտրոնը:
Նույն աղբյուրի համաձայն մահերի թիվն ԱՄՆ-ում անցել է 125 հազարն ու մոտենում է 126 հազարի: Նյու Յորքը շարունակում է զբաղեցնել առաջին տեղն ԱՄՆ-ում հիվանդների ու զոհերի թվաքանակով:
Վերջին օրվա ընթացքում COVID-19 նոր դեպքերի թիվն Արիզոնա նահանգում կազմել է մոտ 4 հազար, որը համավարակի տարածումից ի վեր նահանգի մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Սա արդեն 8-րդ անգամ է, որ այս նահանգը գրանցում է նման հակառեկորդ:
ԱՄՆ-ում համավարակի տարածումը դանդաղեց մայիս ամսին, սակայն այս շաբաթներին նկատվում է դեպքերի աճ, հատկապես այն վայրերում, ուր այն չէր եղել նախկինում կամ գյուղերում ու գյուղական շրջաններում:
Հնդկաստանում և Բրազիլիայում յուրաքանչյուր օր արձանագրվում է հիվանդության ավելի քան 10 հազար դեպք: Այս երկրներին բաժին է ընկել անցած շաբաթ հիվանդացած մարդկանց մոտ մեկ երրորդը:
Շատ երկրներում, որոնք համարվում էին կորոնավիրուսը հաղթահարած, կրկին արձանագրվում են դեպքեր, որը վկայում է համավարակի նոր փուլի մասին: Դրանց թվում են Չինաստանը, Նոր Զելանդիան և Ավստրալիան:
Պեկինում դեպքերի մեծ մասը կապված էր գյուղատնտեսկան ապրանքների շուկայի հետ: Թեստավոման թիվն այժմ աճել է մինչև օրական 300 հազարը:
Մի շարք երկրներում , որտեղ թեստավորման հնարավորությունները փոքր են, հիվանդների թիվը մեծ չէ: Ընդհանուր առմամբ մեծ է նաև ապաքինված մարդկանց թիվը:
https://www.amerikayidzayn.com/a/5482049.html