ԱՄՆ-ում հայտարարվեց արտակարգ իրավիճակ
Friday, March 13, 2020Կոնգրեսի դեմոկրատ անդամներին չի բավարարում կորոնավիրուսի դեմ պայքարի համար Թրամփի վարչակազմի կողմից առաջարկվող օրենքի նախագիծը: Այս ընթացքում դրամական շուկաները շարունակում են գրանցել անկում, Կոնգրեսի շենքը փակվում է այցելուների առջեւ, Բրազիլիայի պաշտոնատար անձանց շրջանում հայտնաբերվում է կորոնավիրուս, երբ դրանից մի քանի օր առաջ նույն պաշտոնատար անձինք հանդիպել էին ԱՄՆ-ի նախագահին ու փոխնախագահին:
Եվ նախագահի նախկինում արտասանած այն խոսքերը, թե ‘’Ամերիկայում ամեն ինչ լավ է’’, դեմոկրատները համարում տարօրինակ: Ներկայացուցիչների պալատի նախագահ Փելոսին Թրամփի այս խոսքն անվանում է ‘’հիմար արտահայտություն’’:
Նախահագահական գալիք ընտրություններում Թրամփի ներկայումս գլխավոր մրցակից Ջո Բայդընը նույնպես կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի կառավավրումը համարում է ձախողված: ‘’Այս աղետին գլոբալ առումով հակահարված տալու մեր կարողությունները մեծապես կրճատվել են, մեր իսկ հեղինակությանն ու մյուս երկրների հետ մեր հարաբերությունների նկատմամբ վստահությունը նվազեցնելու Թրամփի գործողությունների արդյունքում’’, ասել է Բայդընը:
Այս մոտեցմանը հակառակ, հանրապետական կոնգրեսականները գովաբանում են դեպի Ամերիկա Եվրոպայից թռիչքները արգելելում մասին Թրամփի որոշումը, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը`ուրբաթ օրը հանդես գալիս երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին ելույթով:
Այս հրամանը թույլ է տալիս դաշնային կառավարությանը բժշկական հավելյալ ծառայությունների համար հատկացնել 50 միլիարդ դոլար:
Այսպիսով մեղմվում են բժշկական ապահովագրական կանոնները: Նախատեսվում է կառուցել նոր հիվանդանոցներ ու իրականացնել լուրջ ուսումնասիրություններ` կորոնավիրուսի բուժումը գտնելու համար:
Ուրբաթ օրվա տվյալներով Միացյալ Նահանգներում կա հայտնաբերված 1,701 դեպք: Քառասուն մարդ մինչեւ այսօր մահացել է կովիդ 19 հիվանդությունից:
ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակ Թրամփը հայտարարեց Սպիտակ տնից ուղիղ եթերի ժամանակ:
https://www.amerikayidzayn.com/a/5328119.html