Ամբարիշտների յաջողութիւնը տեսնելով գայթակղութիւն։ Ասափի Սաղմոս։
Thursday, January 26, 20231 Իրաւի որ Աստուած բարի է Իսրայէլի համար՝ սրտով ուղիղների համար։
2 Եւ քիչ էր մնացել որ ոտներս ծռուէին, եւ բան չէր մնացել որ գնացքս սահէր.
3 Որովհետեւ նախանձով լցուեցայ հպարտների վերայ՝ ամբարիշտների խաղաղութիւնը տեսնելիս։
4 Որովհետեւ նորանք ցաւ չ՛ունին մինչեւ իրանց մահը. Եւ նորանց մարմինը փափուկ է։
5 Նորանք մարդի նեղութեան մէջ չեն, եւ ուրիշ մարդկանց հետ չեն տանջվում։
6 Սորա համար ամբարտաւանութիւնը վզանոցի պէս պատում է նորանց. Եւ բռնութիւնը զարդարանքի պէս ծածկում է նորանց։
7 Նորանց աչքերը պարարտութիւնից դուրս են գալիս, իրանց սրտի խորհուրդների պէս են կենցաղավարվում։
8 Ծիծաղում են եւ չարութիւնով բռնութիւն խօսում. բարձրից են խօսում։
9 Իրանց բերանը երկնքումն են դնում. Բայց նորանց լեզուն երկրի մէջ է ման գալիս։
10 Սորա համար նորա ժողովուրդը այստեղ է դառնում, եւ լիութիւնով ջուր են քամում իրանց համար։
11 Եւ ասում են. Աստուած ի՞նչպէս գիտէ, եւ գիտութի՞ւն կայ Բարձրելոյն մօտ։
12 Ահա սորանք են ամբարիշտները որ յաջողակ են աշխարհքումս, եւ աւելացնում են հարստութիւնը։
13 Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում։
14 Եւ ամեն օր տանջվում եմ եւ խրատվում՝ ամեն առաւօտ։
15 Եթէ ասէի թէ ես էլ նորանց նման կ՛խօսիմ. Ահա քո որդկանց ազգին նենգութիւն կ՛անէի։
16 Եւ ես միտք արի որ իմանամ այս. Սակայն դժուար էր իմ աչքերի առաջին.
17 Մինչեւ որ Աստուծոյ սրբութեան տեղը մտայ եւ նորանց վերջն իմացայ։
18 Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց։
19 Ի՜նչպէս յանկարծակի փչանում՝ սատակվում՝ կորչում են զարհուրանքով։
20 Ինչպէս երազն է զարթնելուց յետոյ. Այնպէս դու, Տէր, զարթնելիս կ՛անարգես նորանց պատկերը։
21 Երբոր դառն ցաւեցաւ իմ սիրտը, եւ իմ երիկամունքներիցը խոցուեցայ.
22 Այն ժամանակ ես յիմար եղայ եւ չ՛իմացայ. Ինչպէս անասուն եղայ քո առաջին։
23 Բայց միշտ քեզ հետ եմ. Դու իմ աջ ձեռքիցը բռնեցիր։
24 Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը, եւ վերջը փառքով կ՛ընդունես ինձ։
25 Ո՞վ ունիմ ես երկնքումը, եւ քեզանից ջոկ բան չեմ ուզում երկրի վերայ։
26 Թէեւ մարմինս ու սիրտս մաշուին. Աստուած յաւիտեան իմ սրտի ոյժն ու իմ բաժինն է։
27 Որովհետեւ ահա քեզանից հեռացողները կ՛կորչեն. Դու կ՛սատկեցնես բոլոր քեզ դէմ շնացողին։
28 Բայց ինձ համար բարի է որ մօտենամ Աստուծուն. Իմ յոյսը Տէր Աստուծոյ վերայ եմ դնում, որ քո ամեն գործքերը