Աղօթք որ Աստուած պահէ, պաշտպանէ և մեղքերը ներէ։ Դաւիթի Սաղմոս։
Monday, October 18, 20211 Ով Տէր, դէպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։
2 Իմ Աստուած, քեզ եմ յուսացած, թող չ՛ամաչեմ. թող իմ թշնամիները չ՛ուրախանան ինձ վերայ։
3 Եւ ամեն քեզ սպասողները չեն ամաչիլ. Բայց պիտի ամաչեն զուր տեղը անօրէնութիւն գործողները։
4 Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները, սովորեցրու ինձ քո գնալու ճանապարհները։
5 Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ, թէ դու ես իմ փրկութեան Աստուածը. Քեզ եմ յոյս դրել ամեն օր։
6 Յիշիր, ով Տէր, քո ողորմութիւնները ու քո քաղցրութիւնները, որովհետեւ նորանք յաւիտեան կան։
7 Մի յիշիր իմ մանկութեան մեղքերը եւ իմ յանցանքները. Այլ քո ողորմութեան պէս յիշիր ինձ քո բարութեան համար, ով Տէր։
8 Բարի եւ ուղիղ է Տէրը. Սորա համար մեղաւորներին սովորեցնում է ճանապարհը։
9 Նա առաջնորդում է հեզահոգիներին իրաւունքի մէջ. Եւ սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։
10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմութիւն են եւ ճշմարտութիւն՝ նորա ուխտն ու վկայութիւնը պահողների համար։
11 Ով Տէր, քո անունի համար քաւիր իմ անօրէնութիւնը, որ շատ է։
12 Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տէրիցը. ահա կ՛սովորեցնէ նորան այն ճանապարհը, որ ընտրել է։
13 Նորա անձը բարութեան մէջ կ՛բնակուի. Եւ նորա սերունդը երկիրը կ՛ժառանգէ։
14 Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից. Եւ իր ուխտը սովորեցնում է նորանց։
15 Իմ աչքերը միշտ դէպի Տէրն են, որովհետեւ նա կ՛հանէ իմ ոտքերը որոգայթից։
16 Ինձ մտիկ արա եւ ողորմիր ինձ, որ մինակ եւ խեղճ եմ ես։
17 Սրտիս նեղութիւնները շատ են. Հանիր ինձ իմ վիշտերիցը։
18 Մտիկ արա իմ խղճութեանը եւ իմ ցաւին, եւ ներիր իմ ամեն մեղքերը։
19 Մտիկ արա իմ թշնամիներին, որ շատ են. Եւ անիրաւ ատելութիւնով ատում են ինձ։
20 Պահիր իմ անձը եւ փրկիր ինձ. Թող չ՛ամաչեմ. Որովհետեւ քեզ եմ յուսացած։
21 Թող անարատութիւնն ու ուղղութիւնը պահեն ինձ. Որովհետեւ քեզ եմ սպասում։
22 Ով Աստուած, փրկիր Իսրայէլին իր ամեն նեղութիւններիցը։