Աղօթք հալածանքում մխիթարութիւն գտնելու համար
Thursday, July 21, 20221 Ով Աստուած, ողորմիր ինձ. Որովհետեւ մարդն ինձ ուզում է կուլ տալ. Ամեն օր պատերազմելով նեղացնում է ինձ։
2 Թշնամիքս ամեն օր կամենում են կուլ տալ ինձ. Որովհետեւ շատ են ինձ հետ ամբարտաւանութիւնով կռիւ անողները։
3 Ինչ օր որ վախենամ՝ քեզ կ՛յուսամ։
4 Աստուծով կ՛գովեմ նորա խօսքը. Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ՛անէ ինձ մարմինը։
5 Ամեն օր ծռում եմ խօսքերս. Նորանց ինձ վերայ արած բոլոր խորհուրդները դէպի չարութիւնն են։
6 Նորանք հաւաքվում են եւ թաք կենում. Իմ ոտների հետքերին մտիկ են տալիս. Որովհետեւ սպասում են իմ անձին։
7 Մի՞թէ անօրէնութիւնով փրկութիւն կ՛լինի նորանց. Բարկութիւնով վայր գցիր ժողովուրդները, ով Աստուած։
8 Իմ թափառիլը դու համարում ես. Իմ արտասուքները դիր քո տկի մէջ. ահա նորանք քո գրքումն են։
9 Այն ժամանակ իմ թշնամիքը ետ կ՛դառնան քեզ կանչած օրս. Այս ես գիտեմ որ Աստուած ինձ հետ է։
10 Աստուծով կ՛գովեմ նորա խօսքը. Տէրով կ՛գովեմ նորա խօսքը։
11 Ես Աստուծուն եմ յուսացած՝ չեմ վախենալ. Ի՞նչ կ՛անէ ինձ մարդը։
12 Ով Աստուած, քո ուխտերն ինձ վերայ են. Գոհութեան պատարագներ կ՛մատուցանեմ քեզ։
13 Որովհետեւ դու իմ անձը փրկեցիր մահիցը. Այո, ոտներս՝ գայթակղելուցը, որ Աստուծոյ առաջին ման գամ կենդանեաց լոյսի մէջ։