ԱՀԿ-ն կանխատեսել Է նոր մահացու վիրուսի ի հայտ գալը
Monday, May 24, 2021Վաղ թե ուշ մարդկությունը կբախվի նոր համավարակի, որն ավելի վտանգավոր Է լինելու, քան այժմյանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Կհայտնվի մեկ այլ վիրուս, որն ավելի վարակիչ եւ մահացու Է լինելու, քան այժմյանը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի 74-րդ նստաշրջանի բացմանը:
Առողջապահության համաշխարհային ասամբլեան մայիսի 24-ից մինչեւ հունիսի 1-ն անցկացվում Է վիրտուալ ձեւաչափով: Նրա հիմանական թեման պայքարն Է COVID-19-ի համավարակի դեմ եւ նոր գլոբալ արտակարգ իրավիճակների կանխումը առողջապահության բնագավառում: Ասամբլեայի աշխատանքին մասնակցում են ողջ աշխարհից ժամանած պատվիրակություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
https://armenpress.am/arm/news/1053220.html