Ակնհայտ դիտավորություն. Արցախի ՄԻՊ-ն՝ ադրբեջանական շարասյան մասնակցությամբ վթարի մասին
Friday, May 6, 2022Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանական շարասյան կազմում երթևեկող բեռնատարի կողմից արցախցու ավտոմեքենան վթարի ենթարկելու և ձորակը գցելու դեպքին:
ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերի հիման վրա այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել՝
Ադրբեջանական բեռնատարը, տեսնելով հնարավոր բախումը, կարող էր դադարեցնել ընթացքը և թույլ չտալ բախումը, որի հետևանքով տաքսի մեքենան գլորվել է ձորը։
Տաքսու վարորդի և ուղևորների պնդմամբ տաքսու վարորդն ամեն կերպ փորձել է խուսափել բախումից, սակայն բախումից խուսափելու հնարավորություն այլևս չի ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Գեղամ Ստեփանյանը:
Պաշտպանը նաև նշել է, որ դեպքի հանգամանքների վերաբերյալ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից իրականացվում է ուսումնասիրություն, սակայն վերը նշված հանգամանքները փաստում են բախման և վնաս հասցնելու ակնհայտ դիտավորության մասին։
https://armenpress.am/arm/news/1082610.html