Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը «ո՛չ կարգավիճակ, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ» չեն ունենա
Friday, August 12, 2022Ղարաբաղում ապրող «հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով», Իսմայիլի շրջան այցելության ընթացքում ադրբեջանական ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ուրիշ կերպ հնարավոր չէ։ Մենք իրական կյանքում ենք ապրում։ Տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, նաև պատմական ու միջազգային իրավունքի տեսակետից նրա մասն է»,- ասել նա։
Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա «ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ»։ «Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, այնպես էլ նրանք։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Ինչպես պաշտպանվում են Ադրբեջանում ապրող ժողովուրդների իրավունքները, այնպես էլ նրանցը։ Սա է միակ ճանապարհը», - շեշտել է նա։
https://www.azatutyun.am/a/31985575.html