Ադրբեջանցիները կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, պոկել են Արցախի դրոշը
Friday, September 17, 2021Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկորավտոբուսն ու դանակով ավտոբուսի վրայից քերել Արցախի դրոշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական ոստիկանության անցակետ է տեղադրվել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի հատվածում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել էին Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26-ին թշնամու զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։
Օգոստոսի 27-ի դրությամբ, վերականգվել էր Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Շուռնուխ-Կապան հատվածի երթևեկությունը: Որոտան և Նոր Առաջաձոր հատվածներում տեղադրվել էին բետոնե թափարգելներ՝ այդ հատվածներում երթևեկությունը դանդաղեցնելու նպատակով:
Ճանապարհի այդ հատվածների հսկողությունը իրականացնելու էին ռուս սահմանապահները:
https://yerkirmedia.am/hy/article/2021/09/17/47068?fbclid=IwAR1nQlWwnOLg0tTC440GxmmgbhxBxGbg1yp0XkpHpf95uFadY9wdj9Kkn5Q