Ադրբեջանում էթնիկ հալածանքների ենթարկված հայի մասին պատմող վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» շորթլիստում
Friday, December 22, 2023Ռեժիսորներ Բեն Փրաուդֆութի և Քրիս Բաուերսի «Վերանորոգման վերջին խանութը» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը հայտնվել է Ամերկյան կինոակադեմիայի 96-րդ «Օսկար» մրցանակաբաշխության շորթլիստում՝ ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան կինոակադեմիայի կայքում հրապարակված տեղեկատվությունը։
Ֆիլմի առանցքում ընկած է հայ կերպար։ Ֆիլմը պատմում է չորս նվիրյալ արհեստավորների մասին, որոնք լավ վիճակում են պահպանում ավելի քան 80 000 ուսանողական երաժշտական գործիքներ Լոս Անջելես քաղաքում։ Նրանց գլխավոր մենեջերը Սթիվ Բաղրամյանն է, որը 1980-ականներին Ադրբեջանում ենթարկվել է էթնիկ հալածանքների:
Ֆիլմը «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիստում է հայտնվել` ընտրվելով այս անվանակարգում առաջադրված 114 ֆիլմերից։
«Վերանորոգման վերջին խանութը» հասանելի է առցանց Los Angeles Times-ի YouTube ալիքում: