Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել հայկական դիրքերում ամրաշինական աշխատանքներ անող շինարարական տեխնիկայի ուղղությամբ. ՊՆ
Thursday, October 6, 2022Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերում ամրաշինական աշխատանքներ իրականացնող շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ինչի հետևանքով այն վնասվել է, հաղորդում է ՊՆ խոսնակը:
Շաբաթներ առաջ Հայաստանի վրա իրականացված հարձակման հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ՝ առաջխաղացման գնալով Ջերմուկում և Սյունիքում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմից 206 զոհված և անհետ կորած կա, առնվազն 20 ռազմագերի, ադրբեջանական կողմից՝ 80 զոհված, երկու կողմերը հարյուրավոր վիրավորներ ունեն: Սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարվել է հրադադարի մասին: Այն, սակայն, պարբերաբար խախտվում է, ինչի հետևանքով հայկական կողմն արդեն 3 զոհ և մեկ վիրավոր ունի, ադրբեջանականը՝ 4 վիրավոր:
https://www.azatutyun.am/a/32068425.html