Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի
Tuesday, October 19, 2021Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ հինգ քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։
Վերադարձված քաղաքացիներն են՝ Ամբարդանյան Մելս Կարապետի, Կարապետյան Ռաֆիկ Ռոբերտի, Մանուկյան Ժորա Վանոյի, Մանուկյան Հովսեփ Ռոբերտի, Սողոմոնյան Սեդրակ Սամվելի։
https://armenpress.am/arm/news/1065991.html