Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Tuesday, August 17, 2021Օգոստոսի 17-ին, ժամը 14։45-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
https://armenpress.am/arm/news/1061001.html