Interma Academy of Software Engineering
34%
2 Votes
|
Description: | Ինտերմա ընկերությունն անցկացնում է ծրագրավորման դասընթացներ դեռահասների, պատանիների և ավելի բարձր տարիքային խմբերի համար, որոնց ընթացքում նրանք կսովորեն ծրագրավորման մի քանի լեզուներ և կիրականացնեն տարատեսակ նախագծեր։ Երեխաները ծանոթանալու են նաև Scratch-ին, որը համակարգչային ծրագիր է, նպատակաուղղված երեխաներին ծանոթացնելու ծրագրավորման գաղափարների հետ՝ օգտագործելով պարզ գրաֆիկական ինտերֆեյս։ Ծանոթանալու են Micro:bit, Arduino և Raspberry ուսումնական սարքերին, որոնց միջոցով երեխաները կարող են ուսումնասիրել պարզագույն պլատայի աշխատանքը, հասկանալ ինչպես է աշխատում իրենց շրջապատող ցանկացած թվային մեքենա և մուտք գործել ռոբոտաշինության աշխարհ։ Զբաղվելով կոդավորմամբ, ինժեներիայով և մաթեմատիկայով՝ երեխաների մոտ ձևավորվում է ալգորիթմական և մաթեմատիկական մտածողությունը, զարգանում է տրամաբանությունը, դառնում են ավելի համբերատար կոդի մեջ սխալների փնտրման ժամանակ, սովորում են կենտրոնացնել ուշադրությունը և այլն։ Դասընթացը կարող է հիանալի հիմք հանդիսանալ Ձեր երեխայի ուսման համար, անկախ նրա հետագա մասնագիտական կողմնորոշումից։ 18 և բարձր տարիքային խմբերը դասընթացների ավարտից հետո կունենան շատ մեծ հնարավորություն գտնելու աշխատանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ուսումնական փուլերն անցնում են խորացված ձևաչափով՝ շեշտ դնելով ինժեներական գիտելիքների վրա։ Բոլոր նյութերն առնչվում են համակարգչային ճարտարապետությանը, ծրագրավորման լեզուներին, օպերացիոն համակարգերին, համակարգչային ցանցերին, մաթեմատիկային և այլն։ Քանի որ նպատակ ունենք ապահովելու բարձրորակ կրթություն, այդ իսկ պատճառով խիստ ենք վերաբերվում մակերեսային գիտելիքներին։ Տարիների փորձ ունեցող մեր մասնագետները անելու են ամեն բան, որ մեր ուսանողները կարողանան աշխատել լավագույն ընկերություններում։ Դասընթացներն անցկացվում են ինչպես գրասենյակում, այնպես էլ առցանց տարբերակով՝ կախված ուսանողի ընտրությունից։ Ուսման ավարտին օգնում ենք նաև կազմել ճիշտ ինքնակենսագրական և մասնակցել հարցազրույցների։ |
Working Days: |
sun
mon
tue
wed
thu
fri
sat
- Open - Close |
Working Hours: | 8:00 AM - 10:00 PM |
Share This Page: |